ՀՀ վարչապետը պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների համատեքստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ վարչապետը պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների համատեքստը

ՀՀ վարչապետը պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների համատեքստը

Այսօր անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը. ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում: Արձանագրենք, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ գործողություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Վերջին օրերին, կարծում եմ, հետևել եք, որ ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկատվական պատրեազմի ժանրով տեղեկություններ էր տարածում, իբր, Հայաստանի ԶՈՒ կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը բնականաբար հերքում էր այդ ամենը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ:

Ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է տեղի ունենում:

Առաջինը, իհարկե, կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություններ և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել:

Այս ընթացքում թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքների մեջ կար մի քանի կետ: Դրանցից մեկը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին:

«Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է՝ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ:

Պատմությունը սրանով չի ավարտվում: Մենք նախկինում էլ ասել ենք ու ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար ընդունելի է: Այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետև լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում:

Իսկ, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Օրինակ՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի՞ է ունենում նաև այն տարածքները, որոնք կա՛մ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կա՛մ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Այս հարցը, մեր տպավորություններով ու քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում: Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իմ՝ քիչ առաջ արած ընդգծումից»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում. արդյոք այս երկու խնդիրների լուծումից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չի՞ ունենալու:

«Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ և բնորոշմամբ, իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ: Այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, խոսում են այդ տարածքների մասին, չնայած, մեծ հաշվով, պիտի արձանագրենք, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով»,- նշեց ՀՀ վարչապետը:

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին՝ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ 9-րդ կետը ապաշրջափակման մասին է:

«Թեման պարզաբանված է 2021 թվականի նոյեմբերի 11-ի եռակողմ հայտարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի որոշ նրբությունների՝ ՀՀ վարչապետն ԱԺ-ում իր ելույթում նշել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը որոշակի պոտենցիալ են հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, նախահարձակ գործողություններ է իրականացնելու:

«Չնայած մենք հայտարարել ենք, որ զինված ուժերի բարեփոխումներ իրականացնում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք կենտրոնանում ենք բանակի և զինված ուժերի բարեփոխումների վրա, նման սադրանքներն իրականացվում են նաև գործընթացը հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Որպես կարևոր առանձնահատկություն՝ նա ընդգծել է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն այդ պատերազմի հետևանքով չի կոտրվել:

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ ի հեճուկս գլոբալ դժվարություններին՝ Հայաստանն ունի հստակ տնտեսական հաջողություններ, և սրանով Ադրբեջանը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ՞:

«Մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ: Այս գործողություններով Ադրբեջանն ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը: Խաղաղությունն այն օրակարգն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները:

Վարչապետը կարևորել է նաև դաշնակցային և անվտանգային հարաբերություններում մեխանիզմների և պարտավորությունների կատարելագործումը:

«Արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և արդյոք այն, ինչ որ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ՞»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցը հնչեցրեց Ազգային ժողովում և, պատասխանելով դրան, նշեց՝ որդեգրելով խաղաղության օրակարգը՝ Հայաստանը հասկանում է, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ:

«Այս գործողություններով Ադրբեջանն ուզում է և փաստացի տորբեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով, և խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգությունը: Ըստ էության, մենք պետք է գնանք այս ճանապարհով: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և մենք պետք է հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, զինված ուժերը ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, և, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում:

Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություն ունենք»,- ասաց Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք:

«Ես չեմ ասում, թե մեր ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ են, բայց պաշտպանունակությունը բարձրացնելու համար, որ մենք մեզ բավարարված զգանք, ունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ»,- ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ Փաշինյանը նշեց, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին:

«Բայց կան նաև երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել Հայաստանին: Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև տեխնիկական խնդրին:

«Կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, և չկա որևէ խնդիր, բայց չունեն անհրաժեշտ զենքը վաճառելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում տրանսպորտային բաղադրիչն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Թեմայի այլ նորություններ