ՀՀ-ում ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի․ Վահան Քերոբյանը Սանկտ Պետերբուրգում 2 հուշագիր է ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ-ում ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի․ Վահան Քերոբյանը Սանկտ Պետերբուրգում 2 հուշագիր է ստորագրել

ՀՀ-ում ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի․ Վահան Քերոբյանը Սանկտ Պետերբուրգում 2 հուշագիր է ստորագրել

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը։

SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցել է իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

«Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկը»,-ասված է գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ