ՀՀ-ում Իսրայելի հյուպատոսության մեքենան ընթացել է մեծ արագությամբ, բարձր երաժշտությունը միացված՝ չենթարկվելով պարեկներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ-ում Իսրայելի հյուպատոսության մեքենան ընթացել է մեծ արագությամբ, բարձր երաժշտությունը միացված՝ չենթարկվելով պարեկներին

ՀՀ-ում Իսրայելի հյուպատոսության մեքենան ընթացել է մեծ արագությամբ, բարձր երաժշտությունը միացված՝ չենթարկվելով պարեկներին

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել դիվանագիտական համարանիշներով «Ռենջ Ռովեր Սպորտ» մակնիշի ավտոմեքենա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների համար։

Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, պարեկները Գայի պողոտայում նկատել են, որ նշված մեքենայի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։ Պարեկները բարձրախոսով հրահանգել են, որ նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվել պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմել է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիր լույսի տակ։

Բագրևանդի փողոցում՝ «Մատրյոշկա» ակումբի մոտ, կանգնեցվել է մեքենան և տեղափոխվել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդը 47-ամյա Դավիթ Կ․-ն է։

Վերջինս զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Թեմայի այլ նորություններ