ՀՀ ՄԻՊ-ը Ռեժիս Բրիլլատին է ներկայացրել զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ ՄԻՊ-ը Ռեժիս Բրիլլատին է ներկայացրել զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները

ՀՀ ՄԻՊ-ը Ռեժիս Բրիլլատին է ներկայացրել զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։

Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, վերհանված խնդիրներն ու արձանագրվող հիմնական խախտումները՝ ընդգծելով նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացը:

Պաշտպանը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան և արտահերթ զեկույցներով վերհանված համակարգային խնդիրներին:

Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սեպտեմբերի 16-ին հրապարակված արտահերթ զեկույցը՝ Պաշտպանը մատնանշել և հստակ օրինակներով գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես 2020 թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումները, զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները:

 

Գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատը ներկայացրել է Կոմիտեի մանդատի առանձնահատկությունները, մատնանշել Կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջարկությունների իրականացման նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկման կարևորությունը: Գործադիր քարտուղարը տեղեկացրել է Պաշտպանին 2023 թ. նախատեսվող Հայաստան մոնիթորինգային այցի մասին:

Թեմայի այլ նորություններ