ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    59%
    25 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Թեմայի այլ նորություններ