Գնդացիրներից բացի, ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    75%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Գնդացիրներից բացի, ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

Գնդացիրներից բացի, ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ:

Մայիսի 1-ին՝ ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էին «ՌՊԿ» տիպի 2 գնդացիր, 5,45 մմ տրամաչափի 45 և 23 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ, ինչպես նաև 8 դատարկ պահունակ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել էին։

Մայիսի 11-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան։

Հայտնաբերվել են «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով և նույն տրամաչափի 11 փամփուշտ։ Հայտնաբերվել են նաև 7,62 մմ և 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտներ:

Նախաքննությունը շարունակվում է։

Թեմայի այլ նորություններ