Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    44%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը

Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:

«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել  ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը:

Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու  խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

 Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Պետեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, միաժամանակ կառույցը քաջալերում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:

«Նայելով ապագային, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ վերջ տալու ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանն ու տառապանքին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփման մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Թեմայի այլ նորություններ