Երվանդ Քոչարի փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երվանդ Քոչարի փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ. ՔԿ

Երվանդ Քոչարի փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, քարերով հարվածել են մի քանի երիտասարդի և հնչեցրել հայհոյանքներ: Նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին՝ երիտասարդները նստել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում ավտոմեքենան վարել են ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել, սակայն ավտոմեքենան հարվածել է մայթեզրին առկա քարին և կանգնել:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ 33-ամյա տղամարդը, և ուղևորներից մեկը՝ 21-ամյա երիտասարդը, անմիջապես ձերբակալվել են և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ մյուսները դիմել են փախուստի:

Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը փորձել է դիմել փախուստի և ավտոմեքենայի մեջ կծել է ոստիկանների ձեռքերը՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի մասնակիցները ծեծի են ենթարկել 4 երիտասարդի, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկին, իսկ մեկ այլ մասնակից իր մոտ եղած ատրճանակից կրակել է քննությամբ չպարզված ուղղությամբ, ապա քարերով վնասել երիտասարդներից մեկին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան:

33-ամյա տղամարդը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հանդիպել են դեպքի վայրին հարակից թաղամասի 60-ամյա բնակչին և ուսումնասիրել նրա բջջային հեռախոսում առկա տեսագրությունները, սակայն այդ ընթացքում վերջինս մոտեցել է նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ 50-ամյա տղամարդու, որը հայհոյանքներ է հնչեցրել տեսագրությունները ոստիկաններին տալու կապակցությամբ, որից հետո 60-ամյա տղամարդը բջջային հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, որպեսզի ոստիկանները հնարավորություն չունենան ուսումնասիրել դրանում առկա տեսագրությունները:

Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին՝ նախաքննությունը նույն վարույթում շարունակելու նպատակով:

Հիշյալ երկու տղամարդիկ նույնպես ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ