Երկու եղբայր հարվածել են տաքսու վարորդին և հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երկու եղբայր հարվածել են տաքսու վարորդին և հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը

Երկու եղբայր հարվածել են տաքսու վարորդին և հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք:

Հասնելով նշված վայր, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեմքի տարբեր հատվածներին և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թեմայի այլ նորություններ