Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքում, Արարատում, Երևանում և Կոտայքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    45%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    39%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքում, Արարատում, Երևանում և Կոտայքում

Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքում, Արարատում, Երևանում և Կոտայքում

Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․50⁰ և արևելյան երկայնության 45․18⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։
 

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Երկրաշարժը զգացվել է Արցախի մայրաքաղաքում։

Թեմայի այլ նորություններ