Երևանից Վանաձոր մեկնած դիմակավորված հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանից Վանաձոր մեկնած դիմակավորված հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների

Երևանից Վանաձոր մեկնած դիմակավորված հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մահոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբեր հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։

Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ու միայն նշված բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ է եղել նրանց կյանքը փրկել։ 2 դեպքերի փաստերով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/12/1246093

Թեմայի այլ նորություններ