Երևանի Կենտրոնում վեճի մասնակիցները ձերբակալվելիս փորձել են վրաերթի ենթարկել ոստիկանին, կծել նրանցից 2-ին. մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանի Կենտրոնում վեճի մասնակիցները ձերբակալվելիս փորձել են վրաերթի ենթարկել ոստիկանին, կծել նրանցից 2-ին. մանրամասներ

Երևանի Կենտրոնում վեճի մասնակիցները ձերբակալվելիս փորձել են վրաերթի ենթարկել ոստիկանին, կծել նրանցից 2-ին. մանրամասներ

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Երվանդ Քոչարի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճում են ու ծեծում իրար։

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանց մոտ զենքեր ու դանակներ են եղել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր։ Նրանց օգնության են հասել ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և կատարվածի որոշ հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ Երևանում բնակվող մի խումբ տղամարդիկ հնչեցրել էին սեռական բնույթի հայհոյանքներ, քարերով, փայտե մահակներով հարվածներ հասցրել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող մի խումբ տղամարդկանց։ Այդ ընթացքում երևանցիներից մեկը նաև դանակով խփել էր Արմավիրի մարզում բնակվող 40-ամյա տղամարդուն, ապա փայտե մահակներով և քարերով՝ վնասել նրա մեքենան:

Արագ արձագանքման շնորհիվ ոստիկանության ծառայողներին հաջողվել է ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։ Այդ ընթացքում նրանցից մեկը մեքենայով փախուստի փորձ է արել՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկանության ծառայողներին, իսկ ձերբակալվելու ժամանակ կծել է ոստիկաններից երկուսի ձեռքերը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարտական թմբուկավոր ատրճանակ, պարկուճ, «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 2 ատրճանակ է եղել և այլն։ Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Թեմայի այլ նորություններ