Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի. հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է. ԱԻ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    19 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի. հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է. ԱԻ նախարար

Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի. հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է. ԱԻ նախարար

ԱԻ նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել՝ կոչ անելով հայ ժողովրդին մի կողմ թողնել քաղաքական կողմնորոշումներն ու համախմբվել: Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։

Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։ Լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, ինձ վստահված պաշտոններում արել եմ առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերը։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։

Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»:

Թեմայի այլ նորություններ