Ձեռնարկվում են գործողություններ՝ Էջմիածնի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ձեռնարկվում են գործողություններ՝ Էջմիածնի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վաղարշապատի բժշկական կենտրոնից 2022 թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում է ստացվել  այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:

Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ