Դա երկար ամիսների փաստահավաք աշխատանքի արդյունք էր. Տիգրանյանը՝ ՀՀ-ի ներկայացրած գանգատի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Դա երկար ամիսների փաստահավաք աշխատանքի արդյունք էր. Տիգրանյանը՝ ՀՀ-ի ներկայացրած գանգատի մասին

Դա երկար ամիսների փաստահավաք աշխատանքի արդյունք էր. Տիգրանյանը՝ ՀՀ-ի ներկայացրած գանգատի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի ՀՀ-ի ներկայացրած գանգատը կունենա իր տրամաբանական ավարտը:

Տիգրանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկար ամիսների, քրտնաջան փաստահավաք աշխատանքի արդյունքն էր: Այդ աշխատանքներն իրականացել են լռելյայն, առանց հանրությանն ավելորդ ցնցումների մեջ գցելու՝ տարբեր ասուլիսների միջոցով, քարտեզագրվել են բոլոր այն խախտումներ, որոնք թուլ են տրվել Ադրբեջանի կողմից»,- ասաց Տիգրանյանն ու դրական գնահատեց Հայաստանի այդ գործողությունները:

Նա նշեց՝ չէր բացառվում, որ Ադրբեջանն էլ կներկայացնի նման գանգատ: Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերը շատ ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական իր ավարտը»,-նշեց Տիգրանյանը:

Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: Ադրբեջանը հայտնել է, թե նույն հիմքով հայց են  ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Հայաստանի:

Թեմայի այլ նորություններ