Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    30 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    30 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Ժամը 11․00-ի ԱԺ է այցելել և պատգամավորների հարցերին պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը փորձում է  ներկայացնել, թե իր գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողմից սադրանքների: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ կա:

«Պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Սա է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում:

Մեր զինվորները, մեր սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար: Պիտի նաև, հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին, ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև, ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ-ում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են:

«Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի:

Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը շարունակվել է մինչև լուսաբաց: Քննարկման, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ:

Դիմել ենք նաև ՌԴ-ին 1997 թվականի Բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա, որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Իրանի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Եվրամիության խորհրդի նախագահի հետ:

«Մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ ձեռնարկել: Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը նախ ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:

 «Վերջին օրերին հետևել եք, որ ադրբեջանական կողմը անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում, իբր, Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, պաշտպանության նախարարությունը, բնականաբար հերքում էր այդ ամենը, որովհետև դա իրականության հետ աղերս չուներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ ստեղծված իրավիճակը առաջին հերթին  կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ:

«Դուք բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հինգ առաջարկություններ և առաջարկել էր դրանց հիմքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված կետերի հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Իհարկե, այս ընթացքում թվում էր, թե կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա: Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր: Դրանցից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի  եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հղում այդ սկզբունքներին և հայտարարություններին»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևոր կետը, ըստ վարչապետի, վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին:

«Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվում է և արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է, որ նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ