Ազգությամբ քուրդ Չիչեքի և Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանում. պարզաբանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    67%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Ազգությամբ քուրդ Չիչեքի և Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանում. պարզաբանում

Ազգությամբ քուրդ Չիչեքի և Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանում. պարզաբանում

Ի լրումն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունը հայտնում է հետևյալը.
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:
 
Դատավճռի բողոքարկման հիման վրա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ին վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, որոշում է կայացրել պատժի մասով դատավճիռը բեկանել և բեկանված մասով փոփոխել՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ:
 
Միաժամանակ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
 
Երկուսի նկատմամբ էլ ընտրված խափանման միջոց՝ կալանքը դատարանի կողմից վերացվել է և նրանք ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից:
 
«Ցանկանում ենք ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
 
Ըստ այդմ՝ համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել և 2022 թվականի հուլիսի 28-ին ի կատար ածման վերաբերյալ կարգադրությունն ու դատական ակտի պատճենն ուղարկվել է Պրոբացիայի ծառայությանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը:
 
Բնականաբար, վերահսկողության իրականացումը ենթադրում է պրոբացիայի ծառայողի կողմից գործողությունների կատարում՝ անձին գտնել, ծանուցել, բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, վերցնել նրան հաշվառման, կազմվել վերահսկողության պլան և այլն:
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտն ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին:
 
Հայտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
 

 

Թեմայի այլ նորություններ