Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    11%
    4 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    11%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել

Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ըստ նրա՝ դրական դինամիկա է առկա ծանր վիճակով երկու զինծառայողների մոտ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Կայուն միջին ծանր վիճակով զինծառայողի մոտ, որը պառկած է այրվածքային բաժանմունքի պալատում, նույնպես դրական դինամիկա է առկա։

«Հնարավոր է՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ»,- հավելեց Խաչատրյանը։

Թեմայի այլ նորություններ