Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    75%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ին կայցելի Հայաստան: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը պատվիրակության հայաստանյան այցի ապահովման վերաբերյալ որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած
հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ
պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

Թեմայի այլ նորություններ