Արման Թաթոյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    26%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    32%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16554
  • Դոլար = 388.08

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումների ու արարքների առաջացրած մարդու իրավունքների խախտումները Հայաստանում, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Թաթոյանը ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:

Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք

Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի ՄԻՊ  զեկույցների վրա:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝

  • Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ
  • Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ
  • Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ
  • Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ