Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է. ԱԻՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է. ԱԻՆ

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է. ԱԻՆ

Օգոստոսի 22-ին նույնականացվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։ Ավելի մանրամասն` հղումով։

Հավելենք, որ այսօր 17:00-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքից ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը կներկայացնի եւ կամփոփի վերջին 2 օրերի ընթացքում արված աշխատանքները։

Նշենք նաև,  որ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

 «Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ-ի պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ 

Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,- գրել է նա։

Թեմայի այլ նորություններ