Ալեն Սիմոնյանը որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, որն այժմ Ադրբեջանի ազգային հերոս է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Ալեն Սիմոնյանը որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, որն այժմ Ադրբեջանի ազգային հերոս է

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրև, իրականացված արարքներին:

Ալեն Սիմոնյանը որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, որն այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:

Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:

Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ