ԱԽ քարտուղարը հայտնել է, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դեռ որքան են մնալու Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԽ քարտուղարը հայտնել է, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դեռ որքան են մնալու Արցախում

ԱԽ քարտուղարը հայտնել է, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դեռ որքան են մնալու Արցախում

«Հայաստանի բարձրագույն և բարձր պաշտոնյաները ռուս գործընկերների հետ նման քննարկումներ ունենում ենք: Մեր ընկալմամբ, ընդհանուր առմամբ, մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար»,- այսօր գործադիրի նիստից հետո կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է ենթադրության հիմք տալիս, որ ռուս խաղաղապահները երկար կմնան Արցախում: 

«Այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում ե Արցախում խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը  առավել երկար կմնան Արցախում»,- ասաց ԱԽ քարտուղարը: 

Հարցին, թե առանց Ռուսաստանի՝ Հայաստանը կարող է Արցախը պաշտպանել, Գրիգորյանն ասաց՝ մենք այս պահին քննարկում ենք, որպեսզի համատեղ անվտանգության հարցը լուծենք:

Թեմայի այլ նորություններ