Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետը չի հերքում, որ Երեւանի նախապայմանը գերիների հարցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետը չի հերքում, որ Երեւանի նախապայմանը գերիների հարցն է

Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետը չի հերքում, որ Երեւանի նախապայմանը գերիների հարցն է

րեր առաջ ռուսական РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը քննարկում է ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 29-30 Կազանում: Ըստ կայքի՝ Բաքուն կարող է Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե Երևանը տա իր համաձայնությունը։ 

Եվ որպեսզի դա տեղի ունենա, РБК-ի փոխանցմամբ, Հայաստանի կողմից պայման է դրվում հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այդ հարցի կապակցությամբ մոտ ժամանակներս կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Լրագրողի հարցին՝  գերիների, տրանսպորտային ապաշրջափակման հարցը բարձրացրե՞լ է Երևանը՝ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու նախապայման, փոխվարչապետը պատասխանեց, որ քննարկվում են բոլոր բաղադրիչները: Ըստ նրա՝ համաձայնեցնելու խնդիրը ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի:

«Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի՝ նիստին մասնակցելու հարցը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է ամսաթիվը, և մենք ասենք՝ այո կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայմաններ դնել կամ չդնելուն, նախապայմաններ դնելու համար պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև դնել: Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն»,- ասաց Գրիգորյանը:

Լրագրողը փորձեց ճշտել՝ Կառավարությունը դա ևս մեկ առի՞թ է համարում գերիների հարցը բարձրացնելու համար: Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դա «մեր ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որպեսզի այդ հարցը բարձրացնենք և քննարկենք»:

Թեմայի այլ նորություններ