Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողություններն ի ցույց է դնում, որ ոմանց համար ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողություններն ի ցույց է դնում, որ ոմանց համար ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողություններն ի ցույց է դնում, որ ոմանց համար ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նյու Յորքում կայացած Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի տարբեր վայրերում։ Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։

Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել  խաղաղության մշակույթին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության  համար։

Թեմայի այլ նորություններ