Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հետևանք է, որը եղել է և խորհրդային տարիներին, և շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո: Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության և թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Քրիստիննե Գրիգորյանը նման կարծիք հայտնեց «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ: 

«Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։ Նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է»,- նշեց Գրիգորյանը:

Նա հատկանշական է համարում, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս և այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր և օգտագործում է Ադրբեջանի նախագահը: 

Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզն Ադրբեջանում ստացել է իր ամենածայրահեղ դրսևորումները: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի այդ քարոզը երկու հիմք ունի՝ էթնիկ և կրոնական: 

Ըստ ՄԻՊ-ի, Միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով էլ ատելության քարոզը էթնիկ հայերի նկատմամբ մի քանի բաղադրիչ ունի, որից առաջնայինը Ադրբեջանի ներսում քարոզն է, որն էլ դրսևորվում է հանրային խոսքում՝ պետական պաշտոնատար անձանց կողմից, մինչև ամենաբարձր մակարդակ: 

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պատերազմի ժամանակ վայրագ սպանությունների համար հիմք հանդիսացան: Նմանատիպ քարոզի արդյունքում ձևավորված մթնոլորտն է, որ մարդկանց մեջ արթնացնում է գազանությունը՝ դրդելով պատերազմական հանցագործությունների»,- ընդգծեց նա: 

Թեմայի այլ նորություններ