2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021 թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան:

Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է յուրաքանչյուրին շուրջ 5420-ական կամ 10840 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք:

Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2021 թ. դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը:

Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022 թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ:

Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ