Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ դիմերեսը՝ ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին է: Դարձերեսը՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրություն է:  Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը, Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշներն են՝ անվանական արժեքը 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 168,1 գ., թողարկման քանակը՝ 300 հատ:

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:  1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:  Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է:

Թեմայի այլ նորություններ