Թատրոնը երեխաների աչքերով. գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես օպերային թատրոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Թատրոնը երեխաների աչքերով. գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես օպերային թատրոնում

Թատրոնը երեխաների աչքերով. գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին տեղի ունեցավ «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։

Թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում ներկայացվեցին դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։ Մրցույթը նպատակ ուներ համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։

Առաջին մրցանակին արժանացան Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.):
Երկրորդ տեղի մրցանակը տրվեց Սերժ Իշխանյանին (11 տ.):
Երրորդ տեղի մրցանակին արժանացավ Նարե Իսահակյան (13 տ.):

Բացի այդ թատրոնի կողմից սահմանվել էին հատուկ մրցանակներ հետևյալ մասնակիցների համար՝ Խոսրով Գևորգյան (9 տ.), Վահե Սահակյան (10 տ.), Յանա Խաչատրյան (12 տ.), Սարգիս Նալբանդյան (13 տ.), Մերի Խաչատրյան (13 տ.), Ելենա Եփրեմյան (4 տ.)։

Ցուցահանդեսի մասնակից երեխաները և նրանց ծնողները հնարավորություն ունեցան մասնակցելու թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցին, ծանոթացան թատրոնի պատմությանը։

«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։

Մրցույթի առաջին երկու տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։

Թեմայի այլ նորություններ