Թատրոնների միավորման հարցում Կամերային երաժշտական թատրոնը և ՀՀ ԿԳՄՍՆ-ը ընդհանուր եզրակացության չեն եկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    57%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    30 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    34 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թատրոնների միավորման հարցում Կամերային երաժշտական թատրոնը և ՀՀ ԿԳՄՍՆ-ը ընդհանուր եզրակացության չեն եկել

Թատրոնների միավորման հարցում Կամերային երաժշտական թատրոնը և ՀՀ ԿԳՄՍՆ-ը ընդհանուր եզրակացության չեն եկել

Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը հուլիսի 23-ին բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության՝ մշակման փուլում գտնվող այն նախագծին, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Միավորման դեպքում նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին հաջողվել է հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Արա Խզմալյանին և նրանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ հանդիպման արդյունքն իրեն չի գոհացնում, քանի որ նախարարությունը տրամաբանական և իրատեսական է համարում իր ծրագիրը: «Միավորումը մեզ համար առողջարար են համարում: Նրանք նախագիծը կներկայացնեն ՀՀ կառավարություն և վստահ են, որ այն կհաստատի որոշումը:  Մենք պահանջում ենք, որ նախ և առաջ մեզ չմիավորեն Պարոնյանի թատրոնի հետ, շեշտում, որ ցանկալի չէ և պետք չէ ոլորտների խնդիրները խառնել. երաժշտական բնագավառն այլ խնդիրներ ունի, իսկ թատերականը՝ այլ: Ըստ իս՝ մեկի խնդիրը մյուսի հաշվին լուծելը կոռեկտ չէ: Կան բազմաթիվ շինություններ, որոնք կարող են ծառայել նվագախմբին, իսկ մեր թատրոնը, դառնալով Սիմֆոնիկ նվագախմբի փորձատեղի, կառուցվածքային փոփոխությունների կարիք կունենա, քանի որ այն որպես փորձատեղի չի համապատասխանում Սիմֆոնիկ նվագախմբին: Ի վերջո՝ փակել մի թատրոն և Սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել փորձատեղի  իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև թատրոնը մի ամբողջ միավոր է: Այս ամենն ասվեց նախարարին և փոխնախարարին»,- պատմեց թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Ստեփանյանի խոսքով՝ նախարարն ու փոխնախարարն էլ իրենց փաստարկներն են ներկայացրել՝ շեշտելով, որ ծայրահեղ վիճակում են, որ կան շատ-շատ խմբեր, կոլեկտիվներ, միավորումներ, որոնք չունեն շենքի խնդիր և որոնց եզրերն անգամ չեն կարող գտնել, այնինչ այս դեպքում իրենք երկար քննարկումներից հետո, որոնք իրականացրել են նաև թատերական ոլորտի մասնագետների հետ, եկել են այն համոզման, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունեն եզրեր:

Թեմայի այլ նորություններ