Սիմֆոնիկ նվագախումբն արցախցի երեխաների համար համալիրում կհնչեցնի «Սառցե սիրտը» մուլտի երաժշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Սիմֆոնիկ նվագախումբն արցախցի երեխաների համար համալիրում կհնչեցնի «Սառցե սիրտը» մուլտի երաժշտությունը

Սիմֆոնիկ նվագախումբն արցախցի երեխաների համար համալիրում կհնչեցնի «Սառցե սիրտը» մուլտի երաժշտությունը

Արցախից Հայաստան եկած երեխաներին տոն պարգևելու նպատակով դեկտեմբերի 24-ից 27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցադրվելու է օսկարակիր «Սառցե սիրտը»  մուլտֆիլմը, որի երաժշտական հատվածները կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նվագախումբը կվարի ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովը, իսկ մեներգչուհի Կարինա Ադեգամովան կկատարի մեներգային հատվածները։

Երաշարժան բարեգործական միջոցառման հրավիրատոմսերն առաջնահերթ կերպով կբաշխվեն Արցախից տեղահանված և Հայաստանում դեռևս օթևանող, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում զոհվածների երեխաներին։

«Արցախի մեր մանուկները 2020 թվականին ստիպված եղան հաղթահարել բազում դժվարութուններ, իսկ նրանցից շատերը դեռևս անցնում են հետպատերազմական զրկանքների միջով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը փորձում է անել ամեն բան՝ փոքր ինչ գունավորելու նրանց տարեվերջյան տրամադրությունը»,-ասվում է  նվագախմբի տարածած հաղորդագրությունում:

Նախաձեռնությունն իրականացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Sure օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և «Զապոմնի» ընկերությունը:

Թեմայի այլ նորություններ