Նունե Սարգսյանը հանդիպել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 29°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Նունե Սարգսյանը հանդիպել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ

Նունե Սարգսյանը հանդիպել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը «Երևան, իմ սեր» հիմնադրամում հյուրընկալել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հասմիկ Բաղրամյանն ավելի քան 20 տարի զբաղվում է հայկական ժողովրդական տոների, երգերի ու ծեսերի վերականգման աշխատանքներով, ինչպես նաև փորձում է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթն ու սովորույթները:

Նա տիկին Նունե Սարգսյանին պատմել է իր գործունեության մասին՝ նշելով, որ իր առաքելությունն է համարում վերագտնել այն ավանդույթները և ծեսերը, որոնք մոռացված են, և դրանք փոխանցել կրտսեր սերնդին: «Հայկական երգերի, պարերի, հեքիաթների, խաղերի միջոցով 3-14 տարեկան երեխաների մեջ սերմանում ենք սերը հայրենիքի, մեր ավանդույթների նկատմամբ, և այսօր նրանք ուր էլ գնան, ինչով էլ զբաղվեն, իրենց մեջ միշտ կունենան հայկականը, բարին և լուսավորը»,-ասել է Հասմիկ Բաղրամյանը:

Տիկին Նունե Սարգսյանը կարևորելով հայկական ավանդույթների պահպանումը և այն հաջորդ սերունդներին փոխանցելը, ողջունել է Հասմիկ Բաղրամյանի գործունեությունը:

«Կարևոր է, որ մեր ժողովրդի ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը մոռացության չմատնվեն ու փոխանցվեն կրտսեր սերնդին։ Իմանալով մեր ավանդույթները, դիցաբանությունը, հայ ժողովրդի պատմությունը, մենք պահպանում ենք մեր ինքնությունն ու յուրահատկությունը: Անցյալի մեր հարուստ ժառանգությունը կարևոր հիմք կլինի մեր փոքրիկների համար՝ կառուցելու իրենց լուսավոր ապագան»,-ասել է Նունե Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի կարգախոսը՝ «Վերականգնելով անցյալը՝ կառուցենք ապագան», նույնպես այս ուղերձն է կրում:

Նունե Սարգսյանը և Հասմիկ Բաղրամյանը շրջել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում, քննարկել ազգային ժառանգության պահպանմանն ու դրանք կրտսեր սերնդին փոխանցելու նպատակին ուղղված նոր ծրագրերի իրականացումը։

Թեմայի այլ նորություններ