Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կկազմակերպվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կկազմակերպվեն

Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կկազմակերպվեն

Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնախմբությունների շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Մուսա լեռ» հայրենակցական միությունը հանդես կգան մշակութային նախաձեռնություններով:

Սեպտեմբերի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյին կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ - 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։

Սեպտեմբերի 18-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Մուսա լեռան հերոսամարտը Մուսա լեռան շրջակայքի հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունն է թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում, սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրանում է Մուսա լեռ և սկսվում է ինքնապաշտպանությունը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը, տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության են գալիս և ինքնապաշտպանվող 4231 հայի տեղափոխում են Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտնում են Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։

Թեմայի այլ նորություններ