«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված և քննադատությունների կենտրոնում հայտնված «Արցախի բանալի» արձանը ապամոնտաժվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված և քննադատությունների կենտրոնում հայտնված «Արցախի բանալի» արձանը ապամոնտաժվել է

«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված և քննադատությունների կենտրոնում հայտնված «Արցախի բանալի» արձանը ապամոնտաժվել է

Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է:

Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
 
Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին:
 
Հիշեցնենք՝ Արցախում պահանջում էին հեռացնել «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկի») հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» անվանումով արձանը: Մարդիկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստարկված դիտարկումներ էին արել այն մասին, որ տեղադրված քանդակը հայկականության հետ որեւէ աղերս չունի, բացառությամբ նրա, որ ներքեւի մասում մեսրոպյան այբուբենն է (առանց ներկայիս այբուբենի վերջին 3 տառերի): Օգտատերերն ընդգծել էին, որ քանդակի թե՛ վերեւի բազմաթեւ աստղը, թե՛ հուռութքը հոգեւոր խորհրդանիշներ են, բայց, միանշանակ, ոչ հայկական: Ավելին, ըստ հանրության ճնշող մեծամասնության կարծիքների, Ստեփանակերտի սրտում տեղադրված քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում. աստղը Ադրբեջանի գերբն է, իսկ հուռութքը Մուհամեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական ամուլետն է:

Թեմայի այլ նորություններ