Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ պատարագ է մատուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ պատարագ է մատուցվել

Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի «Ֆեյսբուքի» էջից։

Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչ 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։

Թեմայի այլ նորություններ