Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանն ընդունել է Մասլովի ղեկավարած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանն ընդունել է Մասլովի ղեկավարած պատվիրակությանը

Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանն ընդունել է Մասլովի ղեկավարած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՌԴ պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի պետ Վալերի Չերնիշովը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի խորհրդական Դմիտրի Ավանեսովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության 2-րդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից, մինչև մշակույթ և սպորտ: Նախարարի խոսքով` հայկական կողմի համար առանձնակի կարևորություն ունեն գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մշակութային համագործակցության շրջանակում ավանդույթի են վերածվել Հայաստանում անցկացվող ռուսական և ՌԴ-ում անցկացվող հայկական մշակույթի օրերը, որոնք անցյալ տարի և այս տարի չեն կայացել` համավարակի ու պատերազմական իրավիճակի պատճառով: Նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք 2022 թվականին անպայման կիրականացվեն:

Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցերին` Վահրամ Դումանյանը կարևորել է ռուսական կողմի աջակցությունը 2020 թվականի Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում` ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեքներ են: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝  նա նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնությունների առաջարկներ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը մասնավորապես կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման հարցերը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այն ՀՀ առաջատար բուհերից է և երկու երկրների կառավարությունները՝ որպես բուհի հիմնադիրներ, պետք է ջանքեր գործադրեն բուհի զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ