Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվեց Գործադիր խորհրդի կազմում։

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառությունները և առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ, և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։

Թեմայի այլ նորություններ