Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրության պաշտոնական բացումը՝ այսօր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    62%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    39%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրության պաշտոնական բացումը՝ այսօր

Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրության պաշտոնական բացումը՝ այսօր

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907-2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ:

Իսկ հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ:
Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ:

Թեմայի այլ նորություններ