Եվրոպական ժառանգության օրերը այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եվրոպական ժառանգության օրերը այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով

Եվրոպական ժառանգության օրերը այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

 ԿԳՄՍ նախարարությունից հայտնելով այս մասին, նշում են, որ «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝  բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության,  շարունակական պահպանության կարևորությունը: 

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի։ 

Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ. դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն: 

Թեմայի այլ նորություններ