Երևանում կտեղադրվեն մի խումբ գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    19 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում կտեղադրվեն մի խումբ գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

Երևանում կտեղադրվեն մի խումբ գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

Երևան քաղաքի Մոսկովյան, 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը:

Այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Նախագծին «կողմ» քվեարկեց ավագանու 33 անդամ, «դեմ»՝ մեկը, երկու անդամ «ձեռնպահ» մնաց:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու մասին միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Նիստին խոսելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մասին, որը պետք է հիմնանորոգվեր՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այն հիմնանորոգել հնարավոր չէ, քանի որ շենքը վթարային է: «Պարոն Ազարյանի հետ նոր դպրոցի համար տարածք ենք փնտրել և գտել ենք: Այն հետաքրքիր սպորտային միջավայր ունի: Խոսքը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքի մասին է: Պարզեցինք, որ այնտեղ կա համայնքային հող, այժմ հստակեցվում են սահմանները»,-պատմեց Մարությանը:

Մարզադպրոցի համար ընտրված տարածքն առանձնահատուկ է, որովհետև կան հուշարձանային շենքեր: Որակյալ շինություն ստանալու համար քաղաքապետարանը նախ հայեցակարգերի մրցույթ կհայտարարի, որոնց հիման վրա պատրաստելով նաև տեխնիկական առաջադրանքը՝ արդեն կկարողանան նախագիծը մրցույթի դնել:

Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանում կտեղադրվեն ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հենրիկ Մամյանի, քաղաքագետ, գիտությունների թեկնածու Իգոր Մուրադյանի և ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Էդուարդ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Հ. Քոչարի փողոց հ. 25 հասցեում, Հենրիկ Մամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Թումանյան փողոց հ.38 հասցեում, Իգոր Մուրադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Կոմիտասի պողոտա հ. 12 հասցեում, իսկ Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Իսահակյան փողոց հ. 18ա հասցեում:

Թեմայի այլ նորություններ