Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.), սեպտեմբերի 24-ին՝ «Վիլլայի բնակիչները» (ռեժիսոր Մունիր Ղեյդի, 2017 թ.), սեպտեմբերի 25-ին՝ «Գիշերային հերթափոխ» (ռեժիսոր Նիկի Քարիմի, 2021 թ.):

Երևանյան կինոցուցադրումները նվիրվում են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։

Մուտքն ազատ է։

Թեմայի այլ նորություններ