«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը և Բրյուսովի անվան պետական համալսարանը հուշագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը և Բրյուսովի անվան պետական համալսարանը հուշագիր են ստորագրել

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը և Բրյուսովի անվան պետական համալսարանը հուշագիր են ստորագրել

Կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մարտի 10-ին կնքեցին համագործակցության հուշագիրը, որի շնորհիվ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար սովորել օտար լեզուներ:

«Ավանդույթի համաձայն՝ հիմնարդամը շարունակում է իրականացնել կրթական ծրագրեր իր կրթաթոշակառուների համար: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար պարբերաբար անցկացում են մասնագիտական վարպետության դասեր, հրավիրվում են օտարերկրացի աշխարհահռչակ արտիստների և պրոֆեսորներ, և կարևորելով դասերի ընթացքում նրանց օտար լեզվի գերազանց իմացությունը և խորհրդատվության ամբողջական ընկալումը,  նախաձեռնեցինք նաև օտար լեզուների դասընթացներ»,- նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:

Ընդգծելով նախաձեռնության եզակիությունը, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս մշակութային ոլորտի հիմնադրամը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց. «Արդյունավետ հաղորդակցման համար շատ կարևոր է օտար լեզուների իմացությունը, մասնավորապես ապագա երաժիշտների համար: Ես ուրախ եմ, որ մեր համալսարանը հնարավորություն կունենա ուսուցանել տաղանդավոր երիտասարդներին և տալ անհրաժեշտ գիտելիք, որպեսզի պատանի կատարողները կարողանան ազատ շփվել  արտասահմանյան գործընկերների և իրենց դասախոսների»:

Ստորագրված հուշագրի համաձայն՝ հիմնադրամի կրթաթոշակառուների համար կանցկացվեն անգլերեն և ռուսերեն լեզուների դասընթացքներ, որոնց կազմակերպման համար համալսարանը կտրամադրի համապատասխան տարածք, անհրաժեշտ սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ և ուսուցողական նյութեր:  Դասընթացները կանցկացեն ԲՊՀ-ի դասախոսները և մագիստրոսները: Դասընթացների ավարտին ԲՊՀ-ն կրթաթոշակառուներին կտրամադրի մասնակցության վկայական:

Թեմայի այլ նորություններ