Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ. ԿԳՄՍՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ. ԿԳՄՍՆ

Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ. ԿԳՄՍՆ

Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։

Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու  հետագա  սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված  լինելով  օժանդակելու  պատմամշակութային  հուշարձանների պահպանությամբ,  օգտագործմամբ և ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրության աշխատանքները։

Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որը կարող է գեղեցիկ նախադեպ լինել համատեղ այլ աշխատանքներ իրականացնելու համատեքստում։ Փոխնախարարը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի  Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված  քայլերը. «Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»։

Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում են իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։

Թեմայի այլ նորություններ