Առաջարկվել է Սալոնիկում կայանալիք միջազգային ցուցահանդեսներին ապահովել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Առաջարկվել է Սալոնիկում կայանալիք միջազգային ցուցահանդեսներին ապահովել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը

Առաջարկվել է Սալոնիկում կայանալիք միջազգային ցուցահանդեսներին ապահովել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը ներկա էին գտնվել կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Հունահայ առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ակիս Դագազյանը։

Ցուցահանդեսի ներկայացուցիչները, շեշտելով երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, առաջարկել են Սալոնիկում կայանալիք մի շարք միջազգային ցուցահանդեսներին կազմակերպել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է տնտեսության և առևտրի բնագավառներում առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Զրուցակիցները պայմանավորվել են 2022 թվականի ընթացքում սերտորեն համագործակցել, որպեսզի ապահովվի սննդի, գինեգործության, զբոսաշրջության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառներից հայ գործարարների ներկայությունը այս կարևոր միջոցառումներին՝ Եւրոպայի և բալկանյան տարածաշրջանի շուկաներում զարգացման նոր հնարավորություններ և ներուժ ապահովելու նպատակով։

Թեմայի այլ նորություններ