Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդը հայ երգարվեստի զարգացման գործում. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    87%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    17 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդը հայ երգարվեստի զարգացման գործում. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդը հայ երգարվեստի զարգացման գործում. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից:

Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդն ու վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում:

Մեր ողջ ժողովուրդը Վլադիլեն Բալյանին որպես մտավորական դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում, որի ստեղծագործություններով բոլորս ոգեշնչվել ենք:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»: 

Թեմայի այլ նորություններ