Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեպքերին, երբ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաներն ու այլ անձինք դիմակներ չեն կրում, մասնավորապես անդրադարձավ նախագահականի տարածած աղմուկ բարձրացրած այն լուսանկարներին, որտեղ մի շարք պաշտոնյաներ մասնակցում էին փակ միջոցառման, սակայն ոչ ոք դիմակ չէր կրում, բացի ԲՏԱ նախարարից։

«Ես ուզում եմ անդրադառնալ այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, մեկ էլ ինչ-որ ֆոտո են վերցնում, տարածում, որ՝ վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում։ Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակապատվստումային արշավներին և քարոզչությանը: «Պետք է հստակ ասենք՝ այսօր կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ։ Այդ մարդիկ ու շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,- նշեց նա։

Թեմայի այլ նորություններ