Ռոսպորտեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռոսպորտեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում

Ռոսպորտեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում

Սպառողների իրավունքների պաշտպանության  և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության  (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում: Պոպովան նման տեսակետ հայտնեց Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:

«Կցանկանայի նշել, որ այսօր անխոս Հայաստանում լավ հաջողություններ կան՝ մեծ աճից հետո: Մենք այսօր տեսնում ենք և կայունացում, և նվազում: Չնայած բոլոր դժվարություններին, որ կա Հայաստանում, դուք՝ սիրելի գործընկերներ, կարող եք հասնել լավ արդյունքների: Դրանք ձեզ մոտ ակնհայտ են այսօր»,-ասաց Պոպովան:

Նա շեշեց սպառնալիքի տակ աշխատող բժիշկների, գիտնականների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ընդգծեց, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլ նաև այն բոլոր գործընկերների, որոնք հնարավորություն են ունեցել շփվել և աշխատել Հայաստանում բժիշկների հետ:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի թեմայով նախատեսված է մեծ կոնֆերանս, հույս հայտնեց, որ կմասնակցեն նաև հայ գործընկերները:

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար: Լաբորատորիայի բացման արարողությունը կայացավ Երևանում նոյեմբերի 21-ին:

Թեմայի այլ նորություններ