Քովիդով վարակված 122 հղիներից 53-ի մոտ առկա է թոքաբորբ. հոսպիտալացված 3100 քաղաքացիներից պատվաստված են 96-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Քովիդով վարակված 122 հղիներից 53-ի մոտ առկա է թոքաբորբ. հոսպիտալացված 3100 քաղաքացիներից պատվաստված են 96-ը

Քովիդով վարակված 122 հղիներից 53-ի մոտ առկա է թոքաբորբ. հոսպիտալացված 3100 քաղաքացիներից պատվաստված են 96-ը

«Այս շտամը ծանր ազդեցություն  է թողնում նաև հղիների մոտ և տեղեկացնեմ, որ այս պահին կա 122 հղի կին, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով երկրում տիրող համաճարակային  իրավիկճակը:

Նախարարը հայտնեց, որ ՀՀ-ում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք  սպասարկում են կովիդով հիվանդներին:

«Ընդհանուր առմամբ բոլոր 3050 մահճակալները գրեթե անընդհատ պրակտիկորեն զբաղված են» ,-ասաց նա:

Նրա խոսքով՝ 1088 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, որից ծայրահեղ ծանր վիճակում են 307-ը և 152 քաղաքացի միացած է թոքային օդափոխության սարքերին:

Ավանսյանը նշեց, որ նոր շտամը մտահոգիչ է թե՛ ծանրության, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային խոցելիության առումով:

«Դրական ակտիվ դեպքերի 30433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը 96-ն է և վերակենդանացման բաժանմունքում 1500 քաղաքացիներից 5 հոգի են պատվաստված»,-պատվաստված քաղաքացիների շրջանում վարակի տարածման ցուցանիշները ներկայացրեց առողջապահության նախարարը, արձանագրելով՝ ծանր վիճակում գտնվող վարակակիրների միայն 0.5%-ն է պատվաստված:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այն երկրներում, որտեղ պատվաստվածների թիվը 70-%-ից ավել է, այնտեղ մահվան և ծանր դեպքերի թիվը շատ փոքր է:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կեղծ պատվաստման դեպքերով մեկ տասնյակից ավել բուժաշխատողներ են ներգրավված և 6 բժիշկ կալանավորված է:

Թեմայի այլ նորություններ