Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Օտարերկրյա ընկերություններին թույլ չի տրվի Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա՝ հայտարարել է նախագահ Հասան Ռուհանին: Ավելի վաղ երկրի գերագույն ղեկավարն արգելել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ ասելով, որ դրանք «բոլորովին անվստահելի են»: Այս մասին հայտնում է france24-ը:

«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռուհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ:

«Մեր ժողովուրդը չի լինի փորձարկման օբյեկտ՝ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների համար»,- հավելել է Ռոհանին: «Մենք ձեռք կբերենք օտարերկրյա անվտանգ պատվաստանյութեր»:

 

Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդի արգելքին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը շեշտել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս կոչեր է արել «չքաղաքականացնել վիրուսը»:

Թեմայի այլ նորություններ