ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացված ծախսերի ծավալներին ու արդյունավետությանը: Նրա խոսքով՝ այդ ծախսերը եղել են բավարար չափով հիմնավոր ու համարժեք:

«Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու ստեղծված իրավիճակին և դրանից բխող, ձևավորվող առաջարկներին։ Մեր կարծիքով՝ դրանք եղել են բավարար չափով հիմնավոր և իսկապես համարժեք տվյալ ժամանակահատվածի փոփոխված իրավիճակի պահանջներին»,- հայտարարեց նա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ըստ Ջանջուղազյանի, համեմատություններ կարող են արվել այլ երկրների, այլ միջոցառումների հետ: Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն ունի իր իրականությունը, կարգավորումները, գործունեության տրամաբանությունը։

«Վերադառնալով ֆինանսներին՝ պետք է ասեմ, որ մեր պատկերացմամբ՝ ոչ թե կոնկրետ միջոցառումների, այլ ծախսերի ընդհանուր մակարդակն ունեցել է կուռ տրամաբանություն՝ հանրային ֆինանսների կառավարման և հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից, ունեցել է հակացիկլիկ բնույթ։ Անխուսափելի էր այն պայմաններում, երբ ունեինք տնտեսական անկում, ակնկալել նույնքան եկամուտներ, ինչքան կանխատեսված էին, հետևաբար դա հանգեցրել է թե դեֆիցիտի՝ սկզբնական ծրագրից շեղվող մեծության, թե դրանով պայմանավորված՝ պետական պարտքի՝ սկզբնական ծրագրերից շեղվող մեծության»,- հայտարարեց Ջանջուղազյանը։

Նախարարը վստահեցրեց՝ անցած տարի անորոշության աստիճանը մեծ էր, այսօր էլ գործում են անորոշության բարձր աստիճանի պայմաններում՝ կապված համավարակի ու դրա հետևանքների հետ։ «Ինչպես 2019-ին չէինք կարող կանխատեսել, այնպես էլ 2020-ին, խոշոր հաշվով, չէինք կարող կանխատեսել․ երբ ներկայացնում էինք բյուջեի նախագիծը, ունեինք սպասում, որ արդեն սկսված է լինելու վերականգնման գործընթաց»,- հայտարարեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ